Ադրբեջանաբնակ թալիշների առաջնորդ Ալիկրամ Գումբատովը հանդես է եկել ուղերձով, որում իր ցավակցություններն է հայտնում հայերին Հայոց ցեղասպանության կապակցությամբ:
«Այսօր՝ հայ ժողովրդի համար նման ծանր օրը, մենք՝ թալիշներս, սգում ենք ձեզ հետ միասին ու ցավակցում: Թող Բարձրյալը այլևս երբեք ձեզ համար նման ծանր փորձություն թույլ չտա»,- գրում է Գումբատովը:
Իր ուղերձում Գումբատովը փառաբանում է հայ ժողովրդին՝ նշելով, որ մենք աշխարհին տվել են մեծանուն մարդկանց:
«Օսմանցի պանթյուրքերի կողմից ավելի քան մեկ միլիոն հայերի ոչնչացումը չկարողացավ երկրի երեսից ջնջել հայ ազգին: Եվ այսօր մենք տեսնում են ժողովրդավարական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: Շեյթանները չկարողացան հաղթել մեծն հայ ազգին»,- ասել նա՝ մեջբերելով, որ այսօր Ադրբեջանը բռնաճնշումն է գործում թալիշների հանդեպ: