Իրավական տեսանկյունից ի՞նչ կտա Հայաստանին տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞րն է մեր իրական և իրավական պահանջը Թուրքիայից: Ահա այս հարցի պատասխանի ստացումը պետք է այսօրվանից դառնա Հայաստանի և Սփյուռքի գերնպատակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին սփյուռքից ժամանած հայ փաստաբանները:

Թեհրանից ժամանած փաստաբան Վահե Թառոյանը կարծում է` մենք սյսօր պետք է չանենք այնպիսի քայլեր, որոնք մեզ կխանգարեն հետռագա հեռահար քայլերի համար: «Եթե մենք գնանք որոշումների կամ բանակցությունների, որը կարող է խանգարել մեր ապագա պահանջներին, օրինակ` հողային, որի մասին այսօր ընդհանրապես չի խոսվում, ուրմեն` մենք կկորցնենք: Եթե մենք այսօր հստակ չենք դնում հողային հարցը, ապա դա ունի իր իրավական պատճառները: Եթե այս պահին այս հիմքերը հստակ պատրաստ լինեին, ոչ ոք չէր սպասի ու կաներ քայլերը: Դա պահանջում է երկար ուսումնասիրություն»,- նշեց Վահե Թառոյանը:

Նա շեշտեց, որ երեկ չորս երկրի նախագահներից ոչ մեկը չխոսեց պահանջատիրության մասին: «Երկրները գալիս են խոսում են նաևիրենց շահերից ելնելով: Օրինակ` Սևրի դաշնագիրը գոյություն ունի, բայց ինչո՞ւ այն չվավերացվեց այլ երկրների կողմից: Բնականաբար, իրենց շահերից ելնելով: Սևրի դաշնագիրը մի կողմ դրեցին և այլ կերպ վերաբերվեցին Թուրքիայի հետ հարաբերություններից ելնելով: Եթե մենք այսօր առանձնացնում ենք պահանջատիրությունը փուլերի, ապա մենք պետք է դիվանագիտորեն մտածենք նաև տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններից օգտվելով` մտածենք ` այսօր որն ենք հարմար գտնում անել: Իրանի օրինակն եմ ուզում բերել: Իրանում այսօր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հստակորեն ազդելու են նաև Հայաստանի դիրքերի վրա: Իրանը չի ցանկանում շատ հզոր Թուրքիա տեսնել, բայց արդյոք մենք կարողանալո՞ւ ենք դրանից օգտվել և չշտապենք գնալ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին խոսել: Սա այն թեմաներից մեկն է, որը կարող է լուրջ շոշափվել: Արդյոք Իրանը չի՞ կարող հզոր դաշնակից լինել Հայաստանի համար: Նավթային, գազային շահեր կան, որ Հայաստանը կարող է, չխանգարելով հզոր պետությունների շահերին, միավորվի Իրանի հետ, գնա դեպի այն, որ երկրներն իրենք ուզենան Հայաստանին ավելի լավ դիրքերից տեսնել»,- մանրամասնեց փաստաբանը:

Վահե Թառոյանի խոսքով` տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իրավական տեսանկյունից ոչ մի փաստ չի տալիս փաստաբաններին: «Այո, ճանաչելը լավ բան է, բայց մենք չպետք է այդքան կենտրոնանք ճանաչելու վրա»,- շեշտեց նա:

Իսկ ինչ վերքաբերում է Սփյուռքում ապրող հայերին, նրանց դերակատարությանը, Վահե Թառոյանն ասաց. «Չպետք է այնպես լինի, որ Սփյուռքում ավելի շատ հայ լինի, քան Հայաստանում»:




Լրահոս