ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ին՞չ է իրենից ներկայացնում սոցիալական վճարը:  Խնդրում եմ տեղեկացնեք նաեւ, թե որոնք են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները:

Գագիկ Եղոյան (38 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Եղոյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական վճարները պարտադիր կարգով ՀՀ բյուջե վճարվող միջոցներ են: Այդ վճարները հատուցելի են եւ ուղղակիորեն կախված չեն վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Սոցվճարներ են կատարում գործատուները, վարձու աշխատողները (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք), անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները:
Սոցվճարների հաշվարկման օբյեկտները գործատուների համար նրանց կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ դրանց հավասարեցված եկամուտներն են (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների վճարմանն ուղղվող միջոցները), վարձու աշխատողների համար՝ աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները (աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 08.06.1998թ. N352 որոշմամբ), իսկ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար՝ տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի եւ նվազեցվող եկամուտների գումարը՝ առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

ՀՀ պետեկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ գործատուները շատ դեպքերում խուսափում են սոցիալական վճարները կատարելուց, ու դրանից տուժում է շարքային քաղաքացին: Թերեւս սա միակ վճարման տեսակն է, որը տարիներ հետո փոխհատուցվում է կենսաթոշակների տեսքով:




Լրահոս