Գյումրիում վրաերթի է ենթարկվել 22-ամյա երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Ռոլանդ Հովհաննիսյանը վարելով Ֆոլցվագեն գոլֆ մակնիշի 30 ՕՍ 907 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սովխոզ թաղամասի Խրիմյան Հայրիկ փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Հակոբ Չեքեջյանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  հայտնել է, որ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:




Լրահոս