Երեկ`կեսօրին, “Ժողովուրդ”-ի լրագրողը լուսանկարել և տեսանկարահանել է, թե ինչպես են ԱԺ շարքային պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող 099 օօ 01 և 991 օօ 11 համարանիշերով երկու մեքենաները, իրար “կպած”, սլանում Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Խանջյան փողոց: Թերթի մեքենան փորձել է մի քանի անգամ վազանց կատարել ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Գրիգորյանի մեքենաներին, սակայն արգելել են “մտնել” իրենց շարքը: “Ակնհայտ երևաց այն, ինչն օրեր առաջ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նկարագրել ու դատապարտել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. Գրիգորյանը շրջում էր թիկնապահանման բարքեր դրսևորող մեքենայի ուղեկցությամբ, ընդ որում` երկու մեքենաների վրա էլ ԱԺ պատգամավորի համարանիշեր էին: Իհարկե, այս տեսարանը Հայաստանի համար նորություն չէ, և Գրիգարյանը միակ գործարար պատգամավորը չէ, որ շքախմբով է շրջում, պարզապես Սերժ Սարգսյանն է հրահանգել երկրի երեսից վերացնել թիկնապահներին: ՀՀ ոստիկանության ՊՊ գլխավոր վարչությունից էլ մեզ հայտնեցին, որ Գրիգորյանը պաշտոնապես թիկնապահներ չունի: Փորձեցինք զրուցել նաև Աժ պատգամավորի հետ, սակայն պատասխանեց վարորդ ներկայացած մի մարդ` վստահեցնելով, թե Գրիգորյանը թիկնապահներ չունի. ,”Մենակ իմ հետ ա ֆռում”: Այդ դեպքում հարց է առաջանում. ով է այդ մեքենաների տերըե,- գրել է “Ժողովուրդը”:
Ժողովուրդ. Արայիկ Գրիգորյանը շրջում է թիկնապահանման բարքեր դրսեվորող մեքենայի ուղեկցությամբ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ