ԱԺ-ի ճաշարանում նոր «հնարքներ» են ի հայտ գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀ ԱԺ-ի ճաշարանում վերջին օրերին նոր «բարքեր» են հաստատվել: Մասնավորապես, խորհրդարանի ղեկավարությունը որոշել է կրճատել վաճառվող կերակուրների չափաբաժինը, իսկ գները թողնել նույնը: Այլ կերպ ասած, առանց սակագների փոփոխության գները բարձրացրել են:

«Ժողովուրդ»-ը փորձեց ճաշարանի աշխատակիցներից պարզել, թե որն է այս «նորարարության» պատճառը:

Ըստ աշխատակիցների՝ իրենց հանձնարարվել է այսուհետ կես բաժին ուտելիքը կշռել 100 գրամ եւ ըստ այդմ վաճառել: Բազմիցս լրագրողները բողոքել են ԱԺ ճաշարանի ուտելիքների եւ սպասարկման որակից, բայց պարզվում է՝ խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ոչ թե որակը բարձրացնել, այլ ուտելիքի չափաբաժինը կրճատելով՝ գները բարձրացնել:




Լրահոս