Սպանության մեջ մեղադրվող Սևանի նախկին քաղաքապետի որդին հրաժարվում է ցուցմունք տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը, որը ապրիլի 21-ին կալանավորել է, հրաժարվել է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Սեւանում սպանվել էր Կառլեն Մնեյանը: Նրա սպանության մեղադրանքով հետախուզում էր հայտարարվել Հմայակ Թադեւոսյանի եւ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

ՀՀ քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից` խուլիգանական դրդումներով), եւ նշված անձինք ներգրավվել էին որպես մեղադրյալներ: Ի դեպ, նախկին քաղաքապետի որդու ընկերը դեռ չի հայտնաբերվել:




Լրահոս