Բուռն քննարկման ենթարկված գազի հանձնաժողովի եզրափակացության քվեարկությունը` այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 27-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի սկզբում քվեարկության է դրվելու գազի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը նախորդ քառօրյայում բուռն քննարկումների առիթ դարձավ:

Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովում ընդգրկված էին ԱԺ բոլոր խմբակցությունից ներկայացուցիչներ, որոնք շուրջ մեկ տարի ուսումնասիրել են «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի` ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» տալու պատմությունը, ինչպես նաեւ՝ սպառողին մատակարարվող գազի սակագնի գոյացման հիմքերը:

Չնայած փաստաթղթում գազի հետ տվյալները ներկայացված էին հնարավորինս մեղմված, սակայն առկա տվյալները եւս բավարար էին, որպեսզի արձանագրվեր, որ սպառողին մատակարարվող գազի սակագինն առնվազն 20 տոկոսով ուռճացված է:




Լրահոս