
Ուկրաինական «Ազով» կամավորական ջոկատի ազգայնական մարտիկները հրապարակել են, այսպես կոչված, «Նովոռոսսիայի» զինվորից հաշվեհարդար տեսնելու կադրերը:
«Ինչպես պնդում են սույն տեսանյութի հեղինակները, տեսագրությունը արվել է Շիրոկինո գյուղի մոտերքում: «Բոլոր անջատողականների, Ուկրաինայի դավաճանների ու աշխարհազորականների հետ նույնը կլինի»,- ասվում է «Կիբեր Բերկուտի» հաղորդագրության մեջ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորականի հագուստով մի քանի անձինք կապում իրենց զոհին խաչից ու հրկիզում: