Խանութների տերերը աղբը լցնում են Աղստև գետը. Իջևանի քաղաքապետը հույսը դրել է գետի՝ հունից դուրս գալու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի բնակիչներից ահազանգ է ստացել, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում Աղստեւ գետի ափին գտնվող խանութների եւ սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը: Նշված օբյեկտները հիմնականում կառուցված են գետի ափին կամ, այսպես կոչված, «կախված» են գետի վրա, եւ աղբը Աղստեւ գետը լցնելը, երբեմն նաեւ թաքուն` ավելորդ աչքից հեռու, մեծ դժվարություն չի ներկայացնում: Ըստ բնակիչների՝ արդյունքում գետի հունով մեկ, ինչպես նաեւ՝ ողջ քաղաքում, հակասանիտարական վիճակ է ստեղծվել:

«Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի հետ կապված Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից մեկնաբանություն ստանալ` պարզելու համար, թե ինչու քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Աղստեւի ափին գործող օբյեկտներն իրենց աղբը չլցնեն գետը: Վարդան Ղալումյանն ի պատասխան՝ ասաց, թե այս օրերին գետը վարարել է եւ ափերից դուրս եկել, ու անհասկանալի է, թե ինչու են բնակիչները նման բողոք ներկայացնում:

Ըստ նրա՝ գետը հունից դուրս գալով՝ մի քանի խանութներ նույնիսկ ջրով ողողել է: Այլ կերպ ասած, բնությունն արդեն ինքը խնդիրը հոգացել է եւ աղբը քշել-տարել է: Քաղաքապետը վստահեցրեց նաեւ, որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:




Լրահոս