Նեպալում երկրաշարժի զոհերի թիվն արդեն շուրջ 600-ի է հասել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 560 մարդ: 7.9 բալ հզորությամբ երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտվնել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 77 կմ հեռավորության վրա, դարձել է վերջին 80 տարիների ընթացքում այստեղ գրանցված ամենահզոր երկրաշարժը:

Նեպալի հետ հարևան երկրներում ստորգետնյա ցնցումները հանգեցրել են 30 մարդու մահվան, որոնցից 20-ը՝ Հնդկաստանում:

150425072731_nepal_earthquake_624x351_reuters

Կատմանդուում գլխավոր քաղաքացիական հոսպիտալն ընդունում է տասնյակ տուժածների: Զոհերի մասին տեղեկությունները հետզհետե ճշգրտվում են:

150425081308_nepal_624x351_ap

Փլուզվել է հին Դխարախարա աշտարակը և հայտնի չէ, թե քանի մարդ կարող է գտնվել դրա փլատակների տակ:

Աշտարակը կառուցվել է 19-րդ դարի սկզբում և մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

150425082814_nepal_rescue_624x351_epa

150425092005_nepal_earthquake_624x351_afp_nocredit

 

150425102853_nepal_quake_624x351_ap_nocredit




Լրահոս