90-ականների սեքս-խորհրդանիշը ու ատամի տակ չընկնող շոկոլադ Լիլիթ Կարապետյանը. երգչուհուն նախանձողներն ու նրանից բամբասողները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ դարավերջը ձևավորեց հայկական շոու-բիզնես կոչվածը ու հենց այդ ժամանակ ասպարեզ եկան հայկական շոու-բիզնեսի առաջին ներկայացուցիչները: Նրանցից շատերի աստղը փայլեց ու մարեց գրեթե միաժամանակ, բայց որոշները  մինչ օրս սիրված են ու պահանջված. նրանց հիշում են, նրանց մասին բամբասում են ու նրանց երգերը դեռ լսում են:

Armlur.am-ը սկսում է հարցազրույցների շարք derby-դարի ամենապայծառ  հայ աստղերի հետ: Առաջինը 90-ականների սեքս-սիմվոլն ու ատամի տակ չընկնող շոկոլադն է՝ Լիլիթ Կարապետյանը: Նա երկու ոտքով ու կարճ կիսաշրջազգեստով կանգնած է եղել հայկական էստրադայի ակունքներում. շոկոլադե աղջկա ամեն բեմելը իրադարձություն էր, բեմական յուրաքանչյուր կերպար՝ քննարկման առարկա:
90-ականների ամենահամարձակ աստղը իր ու մնացածի մասին.

90-ականների դժվար ապրուստը, տվածն ու տարածը

10298782_538128806297059_166732757900681399_n-420x280

Դժվար տարիներ էին, գումար չկար, բայց, գիտեք, այդ վատ ապրելակերպի մեջ էլ մի տեսակ քաղցրություն կար: Այդ տարիներին հայտնի դառնալ կարող էիր, եթե տաղանդ ունեիր, մնացած գործոններն ու մասնավորապես՝ փողը, ի տարբերություն այսօրվա, երկրորդական էին: Պատահել է այնպես,որ առաջին անհրաժեշտության իրերի գումար չեմ ունեցել,պատահել է,որ բոլորին զարմացրած իմ զգեստը ընդամենը սովորական վարագույր է եղել: Միայն այս ամենի միջով անցնելուց հետո ես հասկանում, որ ձեռք բերածդ իրոք թանկ է: Այսօրվա աստղերը այս ամենը չեն հասկանա: Միանշանակ, 90-ականները ինձնից ոչինչ չեն վերցրել, միայն տվել են:

Կարիերայի սկիզբը

10386296_1445507229063928_8196361573170964140_n-420x280

Իմ կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ ավարտվեց մի ռուս աղջկա հայաստանյան կարիերան: Եղբայրս էստրադային խումբ ուներ, որտեղ ռուս երգչուհի էր երգում: Ստացվեց այնպես, որ այդ աղջիկը համերգից առաջ պիտի վերադառնար Ռուսաստան, ու միակ մարդը, ով կարող էր փոխարինել նրան, ես էի. միայն ես բոլոր երգերն անգիր գիտեի, իսկ համերգին մի քանի օր էր մնացել: Ու այդ օրվանից էլ ես մտա ասպարեզ: 13 տարեկանում ես ու եղբայրս մեր առաջին ձայնասկավառակը թողարկեցինք: 17 տարեկան էի, երբ «Արձագանքում» ձայնագրեցինք մեր առաջին երգը, հետո «Արձագանքը» մեզ համար մի իսկական դպրոց դարձավ: Սկզբում մենք երազում էինք Համալիրում գոնե մեկ համերգ ունենալու մասին, սակայն հետագայում Համալիրը մեզ համար տան պես մի տեղ դարձավ:

Այցեքարտ երգերը

554cd5f0f-1

Եղբայրս շատ լավ երգեր էր գրում, միայն մեկն առանձնացնել չեմ կարող: Առաջինը երևի «Կարապի սերն» էր, «Սիրո քամին» (շատերն են ասել,որ այս երգի տակ սիրահարվել են ու ընտանիք կազմել), «Երկու քույրը» չնայած իմը չէր, բայց եղբորս վերամշակումից հետո իմը դարձավ ու շատ սիրվեց: Սիրված ու մինչ օրս պահանջված է նաև «Տանգո» երգը:

Հետաքրքիր է, որ այս երգերը պահանջված են նաև նոր սերնդի կողմից: Մինչև այսօր, չնայած նոր երգեր ունենալուն, ես հաճախ եմ երգում 90-ականների հիթերս, ինչն ապացուցում է, որ այդ երգերը ժամանակավրեպ չէին:

Նախանձները

Մրցակցությունը 90-ականներին այլ էր, այսքան էժան չէր, մակարդակով էր: Հիմա այլ է. ավելի շատ մտածում են, թե ով ինչ հագավ, ինչ մեքենա է վարում ու ում փողերը որտեղից են գալիս: Այսպիսի խոսակցություններում ես հիմնականում չեզոք դիրքում եմ ու կոնֆլիկտային չեմ: Չնայած՝ ինձ համար կոնֆլիկտներ ստեղծողների պակաս չեմ ունեցել: Մի ժամանակ ես «սև ցուցակների» առաջատարն էի, ինձ եթեր չէին տրամադրում, տեսահոլովակներս չէին հեռարձակում: Միակն լավն այն էր, որ գոնե սև ցուցակում առաջինն էի. լավ է առաջինը լինելը:

Ընտրությունների և կորցրած հնարավորություննների մասին

10349307_625939407483234_1019345842_n

Իմ կյանքում միշտ եղել են պահեր, երբ պարտադրված եմ եղել ընտրություն կատարել, ու ես միշտ ընտրել եմ իմ արվեստը: Իմ ամենասիրելի մարդուն «ցտեսություն» եմ ասել, երբ ինձ ընտրության առաջ է կանգնեցրել.ես առանց իմ երգի կմեռնեմ: Իհարկե, ցանկալի է, որ բոլորի կյանքում ամեն ինչը մեկում լինի, որ չկորցնես սիրածդ մարդուն, սիրածդ գործը, լավ ընտանիք ու նաև կարիերա ունենաս, բայց Հայաստանում մի քիչ այլ է. միշտ քեզ երկընտրանքի առաջ են կանգնեցնում:

Ընտրելու հնարավորություններից օգտվել եմ, բայց եղել են հնարավորություններ, որոնցից չեմ օգտվել: Ես շատ առաջարկներ եմ ունեցել, որոնք մերժվել են նախ՝ եղբորս, ապա իմ կողմից: Կարենը որոշ առաջարկներ մերժում էր՝ մտածելով, որ գուցե հավանում են ոչ թե մեր երգերը, այլ՝ ինձ: Մի քանի դեպքեր են լավ տպավորվել, որոնք կարող էին փոխել իմ կյանքն ու կարիերան,բայց հրաժարվեցի: Առաջինը վաղ երիտասարդության շրջանում էր, մոսկվացի մի բարերար, ով լինելով Ալավերդուց՝ ուզում էր մեզ՝ ալավերդցի քույր ու եղբորը, Ռուսաստան հրավիրել ու հովանավորել, բայց մերժեցինք:

Ամերիկայից հրավեր ունեինք, որը ոչ թե մենք մերժեցինք, այլ մեզ խանգարեցին:
2002-ին էլ համերգներով Ամերիկայում էինք: Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերը եկել էր մեր համերգին ու բազմաթիվ երգչուիներից հենց ինձ էր ընտրել ու համագործակցություն էր առաջարկում, հրաժարվեցի. եղբորս նոր էի կորցրել,իսկ մայրիկիս մենակ թողնել չէի ուզում:

90-ականների սեքս-սիմվոլը՝ հասարակական կարծիքի, բամբասանքների ու բարոյականության մասին

maxresdefault

Մեր ընտանիքը Ալավերդիի օրինակելի ընտանիքներից էր ու ինձ հասարակական կարծիքը չհուզել չէր կարող: Այնտեղ բոլորը գիտեին, որ ես Մարիետայի աղջիկն ու Կարենի քույրն եմ, ու իմ կերպարը շատերի համար օրինակ էր: Եթե մի բան անում էր Լիլիթը, ուրեմն դա նորմալ էր: Երևանում մի քիչ այլ էր… Ընդհանրապես, ոչ մի աղջիկ չի ցանկանա իր մասին բանբասանքներ լսել՝ մանավանդ երբ նա այդպիսին չէ:Բացի այդ, եթե դու բեմի մարդ ես, քո հագուստը, բեմական կեցվածքը ու երգածը պիտի համապատասխանեն: Իսկ գրավչությունն ու ցանկալի լինելը ավելի շատ ներքին հատկանիշներ են: Բաց հագուստը այդպիսին լինելու երաշխիք չէ. իսկական գրավչությունը ձայնի, շարժուձևի, կեցվածքի մեջ է: Ըստ իս՝ հագուստը երբեք բարոյականություն չի որոշում:

http--www.armstar.am-upload-photos-04.27.14-lilit3

Իմ մասին շատ բանբասանքներ են տարածվել, դրանցից մեկը մինչ օրս հիշում եմ ու միշտ պատմում: Մի օր եղբայրս տուն եկավ ու ասաց, որ եթե իր քույրը չլինեի, կհավատար կանաչի ծախող կնոջ ասածին: Իսկ կինը պնդել էր, թե ես խելքահան եմ արել քաղաքական գործիչներից մեկին, ու նա իմ պատճառով թողել է իր ընտանիքը: Ու, բացի այդ, պատրաստվում է ինձ համար հրապարակում տուն կառուցել, բայց քանի որ այդ տունը դեռ պատրաստ չէ, ես ստիպված եմ քնել վարսավիրանոցում:

11

Գեղեցիկ կնոջ կաղապարը

Գիտեք՝ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, երբ դու ունես երևացող արտաքին ու միաժամանակ շատ ավելի դժվար, երբ դու ունես երևացող արտաքին.այսինքն գեղեցկությունը կարող է օգնել ու խանգարել: Գեղեցիկ տղամարդու համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է. կնոջ դեպքում ամեն ինչ ուրիշ է: Լավության դիմաց քեզնից շատ բաներ կարող են պահանջել:

Իսկ ահա ինձ համար գեղեցիկ կնոջ իդեալը միշտ եղել է Մերլին Մոնրոն. նույնիսկ իմ բնակարանը զարդարել եմ Մոնրոյի նկարներով: Մի խոսքով նա ինձ համար կին-կատարելություն է:

Հիշվող ծիծաղաշարժ դեպք

2

Խնդիրներս հաճախ կապված էին պետքարանների հետ: 90-ականներին կային կուլտուրայի տներ, որտեղ պետքարանները շենքից դուրս էին գտնվում, հաճախ շենքից բավականին հեռու: 13-14 տարեկան էի, արդեն հագնված էի ու սպասում էի բեմ բարձրանալուս: Կարիք ունեի պետքարան գնալու, իսկ պետքարանն էլ շատ հեռու էր: Քանի որ հանդերձարան չկար, տնօրենն իր սենյակն ինձ էր հատկացրել: Հանկարծ տեսա, որ լվացարանի վրա բաժակ է դրված: Որոշեցի կարիքներս այդպես հոգալ: Արդեն հանգիստ սպասում եմ համերգի սկսվելուն: Հանկարծ տնօրենը թակեց դուռն ու ասաց, թե Լիլիթ ջան էն, որ ջուր էիր ուզել, բերել եմ: Մտավ, բաժակը վերցրեց, ջուրը լցրեց մեջն ու տվեց, որ խմեմ: Ո՛չ կարող էի թափել, ո՛չ էլ չխմել: Մոռացա՝ ինչ էի արել այդ բաժակի մեջ, վերցրի բաժակն ու ջուրը խմեցի:

1 տարի հետո դուրս եկան միզաբուժության գրքույկներ ու ես ինքս ինձ ասացի՝ դուք ո՞ւր էիք, որ ես այդ մասին գիտեի»:

Լիանա Անդրեյան, Անահիտ Հակոբյան




Լրահոս