Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է կառավարության հրաժարականը։ “Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է կառավարության հրաժարականի դիմումը։ Սակայն կառավարությունը կկատարի ստանձնած պարտականությունները, քանի դեռ չի նշանակվել նոր կառավարությունը։ Կառավարության նոր կազմը կնշանակվի համաձայն Սահմանադրության”,- ասված է հայտարարության մեջ։ Իվանիշվիլին արդեն ներկայացրել է նոր կառավարության թեկնածուների ցանկը, որը կհաստատվի խորհրդարանի առաջին նիստի ընթացքում։
Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ