
Նեպալում գրանցված երկրաշարժի հետևանքով Էվերեստ լեռան վրա ձնահոսք է տեղի ունեցել, որ ծածկել է լեռնագնացների ճամբարը: 8 մարդ զոհվել է:
«Ճամբարի մի մասը հայտնվել է ձնահոսքի տակ, 8 մարդ զոհվել է»,- հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Նեպալի տուրիզմի նախարարության հաղորդագրությանը:
Նախարարը նաև հայտնել է, որ զոհվածների թվում կան օտարերկրացիներ: