
Հայտնի հեռուստահաղորդավար Վալդիս Պելշը քիչ էր մնում դառնար Նեպալի երկրաշարժի զոհ: Ամենահզոր ցնցումների ժամանակ նա գտնվել է Տիբեթում՝ Հիմալայների հյուսիսային լանջին: Շոումենը Հիմալայներում է ապրիլ ամսվա սկզբից՝ նկարահանելու Էվերեստի մասին վավերագրական ֆիլմ:
«Երկրաշարժի ժամանակ մենք Ռոնգբուկ մենաստանում ենք եղել»,- գրել է նա Instagram-ում՝ մի քանի լուսանկար հրապարակելով:
Արահետը, որով մարդիկ են անցուդարձ արել, քարեր են լցվել: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, փոխանցում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը: