Ինչ նամակ է թողել ինքնասպանությունից առաջ ջավախահայ կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 24-ին, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում ինքնասպանության դեպք է գրանցվել: Կախվելու միջոցով իր կյանքին վերջ է տվել 55-ամյա Նազիկ Ս.-ն: Armlur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանը հայտնեց, որ ինքնասպան եղած կինն իրենց համագյուղացին չէ. նա Վրաստանի քաղաքացի է: Հայաստանում քրոջն էր հյուրընկալվել. «Չգիտենք՝ որն է եղել նման քայլի դիմելու պատճառը: Այս պահին ենթադրում ենք, որ հիվանդության պատճառով էր, հիվանդ էր»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ երեկ կնոջ բարեկամները պատրաստվում էին նրան այցելության գնալ, սակայն ոչ թե հիվանդ կնոջ են տեսել, այլ՝ մահացած: Ի դեպ, կինը մահից առաջ երկտող է թողել, որում գրել է, թե ձանձրացել է կյանքից, և իր այդ քայլի համար ոչ մեկին մեղադրել պետք չէ:




Լրահոս