Այսօր հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար և բարեգործ, «Գաֆեսճյան Ընտանիք» (ԳԸՀ), «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամների հիմնադիր հայազգի Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները Միացյալ Նահագներ են ներգաղթել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։

03opening

Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով «Կորսեր III» զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895 թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի։ Ծառայել է նաև «Անդրես» ամերիկյան ռազմանավի վրա։ Պատերազմից վերադառնալուն պես ամուսնացել է բուժքույր Քլեո Թոմասի հետ, որին հանդիպել էր պատերազմի ժամանակ։

733165

Գաֆեսճյանը ստացել է տնտեսագիտության և իրավաբանության բակալավրի աստիճան։ Սովորել է Հանթեր քոլեջում, ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում։ Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ։

600x350xai423601.jpg.pagespeed.ic._zd79gMeEI

Վաշինգտոնում եղել է Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։

1996 թվականին Գաֆեսճյանը հիմնադրել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը։ ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին՝ ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում։ «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնց նպատակն է ստեղծել աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական ակտիվություն՝ վերականգնվող էներգետիկայի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի զարգացման, համակարգչային ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտներում ծրագրերի զարգացման և իրականացման համար։

600x350xai422801.jpg.pagespeed.ic.LVkwl8gpXN

Ջերարդ Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում:

Գաֆեսճյանը մահացել է 2013 թվականին, սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում:

Kaskad

cascade

 




Լրահոս