
Բուխարեստում կայացած Ռումինիայի միջազգային 7-րդ կինոփառատոնի ժամանակ հայազգի Դերասան Միքայել Պողոսյանը “Եթե բոլորը…” ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է “Լավագույն դերասան” կոչմանը: Հիշեցնենք, որ այս ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոնների եւ արժանացել մրցանակների: “Եթե բոլորը…” ֆիլմը “Ոսկե ծիրան” 9-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնում ճանաչվել էր “Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ”: