
Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ ուշ երեկոյան քննադատել է նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի արած հայտարարությունները, գրում է Azatutyun.am-ը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարությունում պնդում է, թե Գաուկը իրավունք չունի «թուրք ժողովրդին վերագրել հանցագործություն, որը նա չի գործել»։
Պաշտոնական Անկարան նաև տարակուսանք է հայտնում, որ Գերմանիայի նախագահը «անտեսել է կարծիքները Գերմանիայի հարյուր հազարավոր թուրք քաղաքացիների, որոնց նույնպես նա ներկայացնում է»։
«Թուրքական պատմությունը և ինքնությունը թուրք-գերմանական հասարակության բաղադրիչ մասն է։ Այդ համայնքի անդամները լուռ չեն մնա իրենց ինքնության անարգմանն ուղղված նախաձեռնությունների դեմ։ Թուրք ազգը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում