
Հայաստանի առաջնության 23-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Արարատին» ու հաղթեց 4-0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուին: Մեկական անգամ աչքի ընկան Էդգար Մալաքյանն ու Միլոշ Ստամենկովիչը:
«Շիրակը» վաստակեց 44 միավոր ու բարձրացավ երկրորդ տեղ` շրջանցելով «Ուլիսին»: «Արարատը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: