
Ապրիլի 23, 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բազմամարդ էր: Մեծից փոքր բոլորն իրենց ձեռքին ծաղիկներ բռնած՝ քայլում էին հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում ծաղիկներ վաճառելու բազմաթիվ վայրեր կային: Armlur.am-ը տեղեկացավ, որ այդ տարածքից կակաչների գները սկսվում էին 50 դրամից, մեխակներինը` 100 դրամից: Յասամանի և վարդերի գները սկսվում էին 150 դրամից` հասնելով մինչև 300 դրամ: Ընդգենք, որ առանձնահատուկ առաջարկներ ևս լինում էին. օրինակ այդ տարածքում կարող էիր կակաչ գնել նույնիսկ 10 դրամով: