
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խոշոր երկրաշարժ է եղել Նեպալում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին» զոհերի թիվը հասնում է 1500-ի: Այս մասին հայտնել է DPA-ն՝ վկայակոչելով ֆինանսների նախարար Ռամ Շարան Մահաթին:
Ավելի վաղ Նեպալի իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել աղետի գոտում: Սա դարձել է վերջին 80 տարիների ընթացքում այստեղ գրանցված ամենահզոր երկրաշարժը: Նեպալի հետ հարևան երկրներում ստորգետնյա ցնցումները հանգեցրել են 30 մարդու մահվան, որոնցից 20-ը՝ Հնդկաստանում: