Երկրաշարժերը 2012թ. հոկտեմբերի 4-ից մինչեվ 10-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 Հոկտեմբերի 4-ից մինչև 10-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցել: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքից 16 կմ արևելք:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ: Հոկտեմբերի 5-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Ագրի քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք: 3 բալ ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք և 7-ին` Թուրքիայի Չալդրան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք: Նույն օրը 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Շամախի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ: Հոկտեմբերի 9-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նախիջևանի Շահբուզ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք: Հաջորդ օրը Ադրբեջանում գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մինգեչաուր քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս արևմուտքում: Ս.թ. օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 5 հետցնցում (3.5-ից 4.4 մագնիտուդով):
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ: Հոկտեմբերի 8-ին Մեքսիկայի Լոս-Մոչիս քաղաքից 92 կմ հարավ-արևմուտք գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Նույն օրը գրանցված 6.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնային գոտին գտնվում է Ինդոնեզիայի Ամբոն քաղաքից 137 կմ հարավ-արևելք: Հաջորդ օրը Հնդկական օվկիանոսում` Բալենի կղզիների շրջանում գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Տեղեկացնում են ԱԻՆ “ՍՊԱԾ” գործակալությունից։




Լրահոս