Շվեդիայի հավաքականը շահել Է խոհարարական Օլիմպիական խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շվեդիայի հավաքականը շահել Է խոհարարական Օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունեցել Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Շվեդ խոհարարները լավագույններն Էին ինչպես տաք կերակրատեսակների, այնպես Էլ սառը խորտիկների պատրաստման գործում,- գրում Է The Local-ը:
Թիմային մրցումներում արծաթը շահել են Նորվեգիայի ներկայացուցիչները, իսկ 2012-ի Օլիմպիադայի բրոնզը նվաճել են գերմանացի խոհարարները:
Հաղթողների մրակիցները եղել են 52 երկրների ներկայացուցիչներ: Թխվածքի պատրաստման մեջ հաղթող Է դարձել Շրի Լանկայի հավաքականը: Բանջարեղենի կատեգորիայում գլխավոր մրցանակը բաժին Է ընկել տայվանցիներին:     
Խոհարարական Օլիմիադան, ինչպես եւ մարզականը, անցկացվում Է չորս տարին մեկ:




Լրահոս