
Ապրիլի 26-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 33 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.51-ին, մարվել՝ 02.09-ին:
Ամբողջությամբ այրվել է «Նիսսան» մակնիշի 34 FN 160 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան: