Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` Հայաստան ժամանած ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրի ներկայացուցիչներ այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշամալիր` հարգելու 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրավերով Հայաստան ժամանած Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Վրաստանի, Արցախի, Սերբիայի համապատասխան մարմինների ներկայացուցիչները կրում էին անմոռուկով կրծքանշաններ;
Նրանց երթը` Armlur.am-ի ֆոտոռեպորտաժում.