
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, ոստիկանություն է նեկայացել մի կին և հանձնել ,Ֆ-1ե տիպի նռնակ` առանց պայթուցիչի, “ԴՇԿ” գնդացրի ժապավեն` 7.62 մմ տրամաչափի 245 փամփուշտներով, ինքնաձիգի մետաղյա արկղի մեջ` 7.62 մմ տրամաչափի 250 փամփուշտ, “ԱԿ” ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 163 փամփուշտ և 7 մմ տ/չ 46 սմ երկարության ինքնաշեն փող ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: