
Հոկտեմբերի 10-ին` ժամը 13.20-ին, Արշակունյաց պողոտայում “Դեու-Նեքսիա” մակնիշի տաքսի ավտոմեքենան բախվել է “ԿամԱԶ-5511” մակնիշի բեռնատարի, ապա “Մերսեդես-C 180”-ի: Պատահարի հետևանքով “Դեու-Նեքսիա”-ի վարորդը` 1966 թ. ծնված Սամվել Վարդանյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: