
Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ այսօր` ժամը 01.39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 33 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.51-ին, մարվել՝ 02.09-ին: Ամբողջությամբ այրվել է «Նիսսան» մակնիշի 34 FN 160 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան: