
Նեպալում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է, թե տեղի 30 նահանգներում ապրող առնվազն 6,6 մլն մարդ այս կամ այն աստիճանի տուժել է նախօրեին տեղի ունեցած 7,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից: Այս մասին հաղորդում է «Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը:
Նեպալում ՄԱԿ-ի համակարգողը հանդիպել է երկրի կառավարության ներկայացուցիչների հետ, առաջակել օգնություն և քննարկել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը: Նա չի բացառել, որ Նեպալի տուժած շրջաններում փրկարար-որոնողական աշխատանքները կարող են վտանգվել առաջիկա անձրևների պատճառով: