Շաբաթ օրն ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն իր ներկայությամբ պատվել է անձամբ Սերժ Սարգսյանը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սարգսյանը կարճ ժամանակով է «Օջախ»-ում եղել: Ու ինչպես մյուս բոլոր էլիտար հարսանիքներում, Սարոյանի որդու հարսանիքը եւս նշանավորվել է քաղաքական հետաքրքիր նրբություններով: Այնտեղ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, քանի որ Սարոյանը նրա դստեր եւ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հարսանիքի քավորն է: Ականատեսների վկայությամբ՝ Սարգսյանն ու Ծառուկյանը նստած են եղել նույն սեղանի շուրջ, ինչը նշանակում է, որ նրանց հակասության մասին պարբերաբար շրջանառության մեջ դրվող տեղեկություններն առնվազն ուռճացված են կամ շոուի բաղադրիչ: Ի դեպ, այդ «կառավարական հարսանիքին» գեներալ Սարոյանը ազատամարտիկ իր շատ ընկերների չի հրավիրել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ