Մարդու իրավունքների պաշտպանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, որոնց հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ եւ/կամ ստորաբաժանումներ՝ զրուցելու եւ ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։ Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից: Այդ կապակցությամբ ՄԻՊ գրասենյակը հիշեցնում է, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով անձանց համար բաժին ներկայանալու որեւէ պարտականություն նախատեսված չէ։
ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ