Ապրիլի 25-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 PO 471 և «ԲՄՎ» մակիշի 22 ԼՍ 518 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի. Ք.-ը (մոտ 45 տ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «ԲՄՎ» մակիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1983 թ. ծնված Հ. Մ.-ը, և ուղևորը՝ 1991 թ. ծնված Ա. Ղ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: