
«Ի՞նչ է, իրո՞ք ոմանք կարծում են, թե հրավիրված խորհրդակցությունը, ԲՀԿ քաղխորհրդի կոշտ հայտարարությունը, խմբակցության որոշումներն ու քայլերը, մեր պատգամավորների ելույթները, այլ խմբակցությունների հետ խորհրդակցությունները, լավագույն իրավաբաններին ներգրավելը, ԵԽԽՎ-ում մեր երկու պատգամավորների ակտիվ գործունեությունը, Օսկանյանի հարցի հրատապ բարձրացումը եղել են առանց իմ գիտության կամ հանձնարարության: Կարծում եմ՝ պատասխանը դուք ինձնից լավ գիտեք»,-անդրադառնալով Օսկանյանի հարցում անձնապես իր լռությանը` երեկ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: