Armenian text to speach

ԷԼԻՏԱՐ ՔՐԳՈՐԾ-1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2008թ. սկսված եւ 2011թ. ավարտված Ազգային գրադարանի 305 մլն, ապա 709 մլն 641 հազար դրամանոց շինարարության մանրամասներն այս օրերին քննվում են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բացի այդ շինարարությունից, լայն թափով ընթացող քրգործի քննության շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանի գործունեությանը վերաբերող այլ առավել հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնց մասին, սակայն, դեռեւս չի բարձրաձայնվում: Առայժմ ձերբակալված է ՔՆ շինարարության քաղաքականության վարչության պետ Գոռ Քամալյանը, իսկ նախկին նախարարի հարցն «օդում կախված է»: «Ժողովուրդ»-ի՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Վ. Վարդանյանը վախենում է ոչ այնքան իրավապահներից, որքան Ծառուկյանից, որը շուտով կիմանա, թե ինչքան գումարով է նա «տռզացրել գրպանները»:




Լրահոս