
Daily Mail-ն անդրադարձել է Դուբայի որոշ շքեղ հյուրանոցների ստորջրյա համարներին: Մասնավորապես՝ նման 2 համար է առաջարկում Atlantis հյուրանոցը, իսկ Palm-ը ունի սրահներ` Poseidon-ը և Neptune-ը, որից տեսարան է բացվում ուղիղ օվկիանոսի մեջ:
Այս կերպ համարների հյուրերը հնարավորություն են ունենում վայելել 65 հազար ծովային արարածների «ընկերակցությունը»: Նման շքեղությունից բացի նրանց տրամադրության տակ են լինում անձնական սպասավորները: Հաճույքն արժենում է 8200 ԱՄՆ դոլար` մեկ գիշերվա համար: Այս սենյակներում կարող են տեղավորվել 5 հոգի: