Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում տեղի ունեցած տոնակատարության շրջանակներում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին շնորհեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում: Թվում է, թե սրանում որեւէ վատ բան չկա. գեներալ Մանվելի որդի քաղաքապետը մեծարել է կաթողիկոսին: Բայց ինչքանո՞վ է գեղեցիկ, որ կաթողիկոսը պարգեւ ստացավ մի մարդուց, որի անունը տարբեր քրեական պատմությունների շրջանակներում է հիշատակվել: Թեեւ մյուս կողմից դա լավագույն գնահատականն էր, որ գործող իշխանությունը տվեց համայն հայության հոգեւոր առաջնորդին: Չէ՞ որ նա, մեր հոգեւոր մայրաքաղաքից «հոգնած», որոշել է իր նստավայրը տեղափոխել Երեւանի կենտրոն: Գուցե այստեղ էլ տան պատվավոր երեւանցո՞ւ կոչում:
ԱՆՊԱՏԻՎ ՊԱՐԳԵՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ