
Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը (PFA) ամփոփել է 2014/15 թվականների մրցաշրջանի արդյունքները:
Նրանց վարկածով` տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը 33 հանդիպում է անցկացրել, 13 գոլ խփել և գոլային 8 փոխանցում կատարել: