
Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը (PFA) պարգևատրել է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդին և «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: Նրանց պարգևատրել են ֆուտբոլում ունեցած ներդրումների համար:
«Լիվերպուլ»-ի 34-ամյա կիսապաշտպանը 500 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում և 117 գոլի հեղինակ դարձել: Իսկ Լեմպարդն իր ակտիվում 178 գոլ է գրանցել Անգլիայի պրեմիեր լիգայում անցկացրած շուրջ 600 խաղերում: