«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված հանձնուքի՝ դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից, հայտնաբերվել են հեղահաբեր: Այs մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Մասնավորապես, ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված հանձնուքում դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված «B 8» գրառմամբ 0,786 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ:
Իսկ ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, նույն հիմնարկի արգելագոտու երկրորդ և երրորդ պահակակետերի միջև ընկած հատվածում՝ հիմնական պատի մոտ, հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` «B 8» գրառմամբ, 0,394 գրամ ընդհանուր քաշով սպիտակ դեղահաբ: Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: