ԸՆՏՐՈՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» կիրակնօրյա հաղորդաշարը, ներկայացնելով Ռամիլ Սաֆարովի հարցի վերաբերյալ ԵԽԽՎ նստաշրջանում ընթացած քննարկումները, հայտարարել էր, թե ի թիվս եվրոպացի այլ պատգամավորների՝ ելույթ ունեցան ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները: Ու ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից գոյացած բյուջեի միջոցներով գործող լրատվամիջոցը ներկայացրել էր միայն Դավիթ Հարությունյանի ելույթը: Մինչդեռ այդ հարցի վերաբերյալ ելույթ էին ունեցել նաեւ պատվիրակության մյուս անդամները՝ Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Ռուստամյանը: Ն. Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ընդամենն ասաց. «Հնարավոր է՝ Ստրասբուրգ գործուղված լրագրողը չի ճանաչում ո՛չ Զուրաբյանին, ո՛չ Ռուստամյանին, ո՛չ էլ ինձ»: Հարցին, թե արդյոք այդ քայլն ուներ որոշակի քաղաքական ենթատեքստ, որ ցույց տան, թե բացի ՀՀԿ-ից, ոչ մեկը չի հետաքրքրվում նման հարցերով, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Այդ հարցն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»:




Լրահոս