
Էվերեստ լեռը բարձրացող լեռնագնացները Նեպալում գրանցված երկրաշարժի պատճառով ուղղաթիռներով տարհանվել են. հայտնում են Նեպալի իշխանությունները:
Ինչպես BBC-ին հայտնել է Նեպալի զբոսաշրջության վարչության ղեկավար Տուլսի Գաուտաման, ընդհանուր առմամբ` 210 լեռնագնաց է տարհանվել, բոլոր նրանք տեղակայվել են հիմնական բազայում ու հարևան գյուղերում:
Նրա խոսքերով՝ փրկարարական օպերացիային մասնակցել է 4 ուղղաթիռ:
Տարհանված լեռնագնացների մեծ մասը իրենց հետ չեն վերցրել լեռնագնացության համար նախատեսված սարքավորումները՝ հուսալով որոշ ժամանակ անց շարունակել բարձունքի հաղթահարումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նվազագույնը 18 մարդ է զոհվել Էվերեստ լեռան վրա՝ երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքի պատճառով: