
Մեկնարկել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100 -ամյա տարելիցի միջոցառումներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ դրանք անցան առանց խոչընդոտների:
«Այդ միջոցառումները ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության մասին ընկալումներն ու գնահատականները թևակոխում են նոր` ավելի վճռական փուլ, որտեղ մենք ազգովի ավելի միասնական պետք է լինենք», – նշեց նա:
Գալուստ Սահակյանը ընդգծեց` այս մի քանի օրը ցույց տվեցին, որ միասնականության շնորհիվ կարող ենք ձեռքբերումների հասնել: