
Ազգային ժողովի նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված համաներում սպասվում է, թե ոչ:
ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, թե այս թեմայով բազմաթիվ նամակներ է ստացել, և քաղաքացիներին այդ հարցը հետաքրքրում է:
Ի պատասխան` ԱԺ նապագահը նշեց. «Որևէ տեղեկություն չունեմ, նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»: