
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր խորհրդարանում առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Նեպալում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակը: Նա նշեց, թե մեզ բոլորիս ծանոթ է երկրաշարժի արհավիրքն ու նրա վնասները:
Գալուստ Սահակյանն առաջարկն ընդունեց, և խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց:
Նշենք որ Նեպալի երկրաշարժի զոհերի թիվն անցնում է երեք հազարը: