ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը ով էլ որ ստանձնում է, տարին մի քանի անգամ նրա հրաժարականի հարցը արծարծվում է»:

Տիգրան Սարգսյան «Գալա TV»

Սերժ Սարգսյանի կողմից հրապարակավ պարսավանքի արժանացած ՀՀ վարչապետը դեռ չի փոխում ինքնավստահ իր կերպարը՝ եւս մեկ անգամ վարկաբեկելով երկրի նախագահի ինստիտուտը: Ստացվում է՝ երկրի ղեկավարը դժգոհ է կառավարության ղեկավարից, իսկ նա մեզ ստիպում է համակերպվել իր գոյության հետ (այդ պաշտոնում): Թե ինչու է նա իրեն այդպես պահում, բնականաբար, մեր խնդիրը չէ. թող Սերժ Սարգսյանը մտածի: Բայց որ Տիգրան Սարգսյանին իր անհասկանալի ժպիտով արդեն երկար ենք հանդուրժել այդ պաշտոնում, միանշանակ է: Ընդունված խոսք կա. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:




Լրահոս