
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը հրամանագիր է ստորագրել, որով խորհուրդ է տրվում Ուկրաինայի պաշտպանության ու անվտանգության խորհրդին անձնական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, հայտնում է «112 Ուկրաինան»:
Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է 35 մարդ, որոնց թվում է Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը, Քնչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ավելի վաղ հաղոդրվում էր, որ Գերագույն ռադան խորհուրդ է տվել Ուկրաինայի պաշտպանության ու անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառել նաև Վլադիմիր Պուտինի, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև ԴԱԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հանդեպ: