Նուրսուլթան Նազարբաևը բացարձակ մեծամասնությամբ հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղթել է սպրիլի 26-ին կայացած երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով ձայների 97,7%-ը: Երեկ Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակել է երկրի ԿԸՀ-ն:

Այս պահի դրությամբ` ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արհմիությունների դաշնային նախագահ, ինքնաառաջադրված Աբելգազի Կուսանիովի օգտին քվեարկել է ընտրողների 0.7 %-ը, Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցութան կենտրոնական կոմիտեի քարտուղար Տուրգուն Սիզդիկովի օգտին՝ 1.6%, իսկ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի օգտին՝ 97.7%-ը:

«Ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն ոչ ուշ քան մայիսի 3-ը»,-հավելել է նա:




Լրահոս