
«Այս ոտնձգությունները ոչ թե իմ, այլ Հայաստանի հեղինակության եւ մեր ժողովրդավարության նկատմամբ են»:
Այսպիսով՝ ՀՀ նախկին արտգործնախարարն իրեն դեռ պատկերացնում է նախկին պաշտոնում եւ իր հետ տեղի ունեցածը նույնացնում ողջ երկրի հետ: Բայց ոչ: Օսկանյանը վաղուց իշխանության մեջ չէ, նրա հետ տեղի ունեցածն էլ բացառապես իրեն ու իր հիմնադրամին է վերաբերվում, ուրիշ ոչ ոքի: Վերջիվերջո, ստացված փողերն անձամբ է ծախսել: Եւ հիմա վիրավորվել, «ծանր տանել», որ ԱԱԾ-ն ծանուցում է ուղարկել քննությանը չներկայանալու դեպքում բերման ենթարկվելու մասին, պետք չէ: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից հո «լա՞վը չէ». նրա գլխին երկու գործ սարքվեց: