ՆՐԱՆՑԻՑ ՔԱՆԻ՞ՍԸ ԿՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզերի եւ Երեւանի թվով 134 բուժհաստատություններում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ դրանցից 92-ը դեղորայքը ձեռք էր բերել առանց որեւէ մրցույթ անցկացնելու: Այսինքն՝ Հայաստանում գործող հիվանդանոցների կեսից ավելին ապօրինություններ է թույլ տվել, եւ դեղորայքի շուկայի անօրինականությունների հետեւանքով ՀՀ պետբյուջեն տարեկան միջինը 1,5 մլրդ դրամի վնաս է կրել:
Ստորեւ ներկայացնում ենք ՏՄՊՊՀ-ի կողմից «Ժողովուրդ»-ին ու «168 ժամ»-ին ներկայացրած օրինախախտների ցուցակը, որոնք հարստացել են մեր աղքատիկ պետբյուջեի հաշվին:   

1. Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա
2. Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց ՓԲԸ
3. ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն
4. Գյումրու պաթոլոգո-անատոմիկական
5. Թիվ 7 պոլիկլինիկա ՓԲԸ
6. Կուրորտաբանություն եւ ֆիզիկական բժշկություն ՓԲԸ
7. Նոր Հաճնի պոլիկլինիկա ՊՓԲԸ
8. Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն ՓԲԸ
9. Թիվ 13 պոլիկլինիկա ՓԲԸ
10. «Տաշիրի ԲԿ» ՓԲԸ
11. Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա
12. «Վեդու ԲԿ» ՓԲԸ
13. «Արթիկի ԲԿ» ՓԲԸ
14. Թիվ 5 ԲՍՄ ՓԲԸ
15. ՀՀ ԱՆ հակատուբերկուլոզային դիսպանսեր
16. Համար 4 պոլիկլինիկա ՓԲԸ
17. Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր ՓԲԸ
18. Աբովյանի «Ծննդատուն» ՊՓԲԸ
19. «Իջեւանի ԲԿ» ՓԲԸ
20. Թիվ 1 պոլիկլինիկա ՓԲԸ
21. Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկա
22. Գյումրու «Բեռլին» մոր եւ մանկան կենտրոն պոլիկլինիկա
23. Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ
24. «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ
25. Գավառի պոլիկլինիկա ՊՓԲԸ
26. Հատուկ պոլիկլինիկա ՓԲԸ
27. Վաղարշապատի պոլիկլինիկա ՊՓԲԸ
28. Թիվ 9 մանկական պոլիկլինիկա ԱՊՓԲԸ
29. «Նաիրի ԲԿ» ՓԲԸ
30. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ
31. Գյումրու հոգեկան առողջության կենտրոն
32. Չարենցավանի ԲԿ ՓԲԸ
33. Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան ԲԿ ՓԲԸ
34. Մարալիկի «Առողջության կենտրոն» ՓԲԸ
35. «Թալինի ԲԿ» ՓԲԸ
36. Վաղարշապատի «Ծննդատուն» ՊՓԲԸ
37. Վայքի բժշկական միավորում ՓԲԸ
38. Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա
39. «Սամարիթեր» հիվանդանոց ՓԲԸ
40. Թիվ 8 պոլիկլինիկա
41. «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ
42. Վաղարշապատի կանանց կոնսուլտանտ ՊՓԲԸ
43. ՀՀ  ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան  համաճարակաբանության  ՎԲՄ Գի
44. ՀՀ ԱՆ Ձ-ԻԱՀի կանխարգելման կենտրոն
45. «Բերդի ԲԿ» ՓԲԸ
46. Գյումրու հակատուբերկուլոզային հիվանադանոց ՓԲԸ
47. Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց
48. Երեւանի քաղաքային շտապ բուժօգնություն ՊՓԲԸ
49. Հրազդանի մարզային արյան բանկ ՊՓԲԸ
50. Վաղարշապատի հիվանդանոց ՊՓԲԸ
51. Վեդու «Ծննդատուն» ՓԲԸ
52. Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա ՊՓԲԸ
53. «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ
54. «Նորք-Մարաշ ԲԿ»
55. «Աշտարակի ԲԿ» ՓԲԸ
56. Գյումրու Ն. Ա. Միքայելյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա
57. Ճամբարակի «Առողջության Կենտրոն» ՓԲԸ
58. Քաղաքային էնդոկրին դիսպանսեր
59. «Նոյեմբերյանի հիվանդանոց» ՓԲԸ
60. «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»
61. «Գյումրու արյան փոխներարկման կայան»
62. «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ
63. «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ
64. «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» ՊՓԲԸ
65. «Արարատի հիվանդանոց» ԲԿ
66. «Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ
67. «Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ
68. «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ
69. ՀՀ ԱՆ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն
70. «Մարտունու ԲԿ» ՓԲԸ
71. «Դիլիջան մանկական հակատուբերկուլոզային առողջարան»
72. «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ
73. ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ
74. «Ախթալայի ԱԿ» ՓԲԸ
75. «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ
76. «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ
77.  «Արմավիրի արյան փոխներարկման կայան» ՓԲԸ
78. «Գավառի ԲԿ» եւ գավառի հիվանդանոց
79. «Արթիկի մոր եւ մանկան ԱԿ» ՓԲԸ
80. Վարդենիսի պոլիկլինիկա ՊՓԲԸ
81. «Մաշկաբանության եւ ՍՎ ԲԳԿ» ՓԲԸ
82. «Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ
83. Քաջարանի ԲԿ
84. Վարդենիսի հիվանդանոց ՊՓԲԸ
85. Սեւանի պոլիկլինիկա  ՓԲԸ
86. Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ
87. Մեղրու ԲԿ
88. Վանաձորի թիվ 2 հիվանդանոց
89. Արտաշատի ԲԿ
90. Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր ՓԲԸ
91. «Մասիսի ԲԿ» ՓԲԸ
92. Քանաքեռ-Զեյթուն ԲԿՀ
Հ. Գ. Նշենք, որ շատ տնօրեններ ու գլխավոր բժիշկներ արդեն փոխվել են, եւ իրավապահները ստիպված են լինելու տարբեր ծայրամասերից մարդկանց «հավաքագրել», որպեսզի հնարավոր լինի բացահայտել, թե «դեղերի մաֆիա»-ի գլուխը որտեղ է թաղված: Մենք ուշադրությամբ կհետեւենք թեմային, քանի որ սա ընդամենը մեկ տարվա՝ 2011-ի գործարքների ուսումնասիրության արդյունքն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս